Քաղաքական

Տնտեսական աճը պետք է տեսանելի լինի յուրաքանչյուրին, ասում է Սերժ Սարգսյանը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Կոտայքի մարզի Եղվարդ, Նոր Հաճըն, Ձորաղբյուր, Աբովյան, Չարենցավան, Հրազդան համայնքների ու Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր ներկայացրել է իր նախընտրական ծրագրի որոշ դրույթներ, լսել ու պատասխանել ընտրողներին հետաքրքրող մի շարք հարցերի:

Նախագահի թեկնածուի գնահատմամբ` քաղաքական դաշտի բարեփոխումը հաջողվել է: Նա վստահ է, որ հաջողությամբ հնարավոր կլինի նաեւ բարեփոխել տնտեսությունը:
«Տնտեսական աճը պետք է տեսանելի լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, այլ ոչ թե մի քանի անհատների»,-Աբովյան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի թեկնածուն:

Թողնել պատասխան

Back to top button