Հասարակություն

Սփյուռքահայ գեներալների այցը Հայաստան ավարտվեց (ֆոտոշարք)

Ավարտվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականների այցը Հայաստան:
Սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականները քառօրյա այցի ընթացքում հանդիպումներ են ունեցել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:
Սփյուռքահայ զինվորականները մասնակցել են Բանակի օրվա տոնական միջոցառումներին, այցելել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, Եռաբլուր զինվորական պանթեոն, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ինչպես նաև հայկական ու ադրբեջանական զինված ուժերի շփման գիծ՝ քաջալերելով հայրենիքի սահմանները անառիկ պահող զինվորներին:
Հայաստան այցի ավարտին սփյուռքահայ գեներալները շնորհակալություն են հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ Բանակի օրվա միջոցառումներին սփյուռքահայ զինվորականների մասնակցության աննախադեպ ծրագրի համար:

Թողնել պատասխան

Back to top button