Միջազգային

Նոր զարգացումներ սիրիական ճգնաժամում

Ազգային կոալիցիայի ղեկավար Մուազ ալ Խատիբը հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ սկսել նախագահ Բաշար Ասադի իշխանության ներակայացուցիչների հետ: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Արաբական լրատվամիջոցների փոխամցամբ, բանացկություններ սկսելու համար Խատիբը մի քանի նախապայման է առաջարկել: Մասանվորապես, բանակցությունները պետք է սկսել Սիրիայի սահմաններից դուրս` Կահիրեում, Թունիսում կամ Ստամբուլում, և իսկ մինչ այդ, ազատ արձակել 160 հազար բանտարկյալների: Նման հայտարարություն կոալիցիայի կողմից արվել է առաջին անգամ` նախագահ Ասադի կողմից համազգային երկխոսութուն սկսելու կոչից երեք շաբաթ անց: Մուազ ալ Խատիբը 2012թ.-ի նոյեմբերին Քաթարի մայրաքաղաք Դոհայում ձեւավորված ընդդիմադիր ազգային կոալիցիայի ղեկավարն է: Ընդդիմադիր կոալիցիայի նպատակն էր հասնել Բաշար ալ Ասադի իշխանության տապալմանը եւ կտրականապես դեմ էր հանդես գալիս Սիրիայի իշխանությունների հետ բանակցություններ սկսելու գաղափարին:

Թողնել պատասխան

Back to top button