Մշակույթ

Նժդեհի դերը խաղալը մեծ պատասխանատվություն է, ասում է Արտաշես Ալեքսանյանը

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Բուռն քննարկումներն ու  քննադատությունները «Գարեգին Նժդեհ» ֆիլմի շուրջ չեն դադարում ինչպես մինչև ֆիլմի ցուցադրությունը, այնպես էլ դրանից հետո: Այն, ինչ կատարվում է սոցիալական կայքերում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը բնորոշել է անտակտություն, էթիկայի բացակայություն և տգիտություն։
Ֆիլմի մասին անգամ քննադատությունները պետք է հնչեն գոնե այն դիտելուց հետո և ոչ թե նախքան դիտելը, իր հերթին նկատել է ֆիլմի սցենարիստ Քրիստ Մանարյանը։ Այդ քննադատություններին է անդրադարձել նաև գլխավոր դերակատար Արտաշես Ալեքսանյանը և խոստովանել որ իրեն ոչ միայն ֆիլմն է շատ դուր եկել, այլև ինքը ֆիլմի շնորհիվ  իր համար նորանոր բացահայտումներ է արել Նժդեհի մասին։
Ոչ միայն Նժդեհի դերը խաղալն էր մեծ պատասխանատվություն, այլև ֆիլմի նկարահանումը, այն էլ՝ ողջ անձնակազմի համար, ասել է դերասանը։
Նշենք, որ ֆիլմի նկարահանումները տևել են 3 ամիս, իսկ նախապատրաստական աշխատանքները՝ 9 ամիս։

 

Թողնել պատասխան

Back to top button