Քաղաքական

Նախագահի չգրանցված թեկնածուն դիմել է Սահմանադրական դատարան

ՀՀ նախագահի առաջադրված թեկնածու, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը հունվարի 30-ին դիմել է Սահմանադրական դատարան: Նարինե Մկրտչյանը վիճարկում է Ընտրական օրենսգրքով սահմանված ընտրագրավի սահմանադրականությունը։
Ըստ հայցի՝ ընտրագրավի 8 միլիոն դրամ սահմանված չափը  վերածվում է գույքային ցենզի, քանի որ համաձայն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանված է 35000 ՀՀ դրամի չափով, իսկ միջին աշխատավարձը, ըստ ՀՀ ԱՎԾ-ի, կազմում է 114000 ՀՀ դրամ, ինչը փաստացի անհնարին է դարձնում մեծ նյութական կարողությունների չտիրապետող անձանց առաջադրումը:

Նարինե Մկրտչյանը պնդում է, որ  ԸՕ  24-րդ, 80-րդ հոդվածները, 79-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը, ինչպես նաև 23-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ նախադասությունները, 38-րդ հոդվածի 7-րդ մասը հակասում են ՀՀ Սահմանադրության 6-րդ, 14.1 և 50- րդ հոդվածներին:

Թողնել պատասխան

Back to top button