Նախագահի թեկնածուները՝ աղջիկների բանակ զորակոչելու մասին


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօր անդրադարձել է համացանցում տարաբնույթ գնահատականների արժանացած` աղջինկներին բանակ զորակոչելու հարցին և ընդգծել, որ այս դրույթն ընդգրկված է իր ծրագրահենքի 4-րդ` Ազգային արժեքային համակարգը մասում:
Այս աղջիկները ծառայության ավարտից հետո,եթե բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվում են վճարովի համակարգ, ապա պետությունը հոգում է նրանց ծախսերի մի մասը, տեղեկացրեց նախագահի թեկնածուն և ավելացրեց, որ պետական համակարգում աշխատող բանակում ծառայած աղջիկներն առավելություն են ստանում իրենց մյուս գործընկերների նկատմամբ:
Նախագահի մյուս թեկնածու՝ էպոսագետ Վարդան Սեդրակյանը եւս դրական է գնահատում աղջիկների բանակ զորակոչելու գաղափարը։ Եթե աղջիկներ լինեն, ովքեր ցանկություն կունենան ծառայելու հայոց բանակում, արտառոց երևույթ չի լինի, ասել է նա: Էպոսագետն իր քարոզարշավը սկսելու է փետրվարի մեկին: Նախագահի թեկնածուի ծրագրերում փոփոխություններ չեն լինելու: Վարդան Սեդրակյանը քարոզարշավն իրականացնելու է թույլատրելի սահմաններում: Իսկ քարոզարշավի անվճար եթերաժամերն էլ տրամադրելու եմ Թեղուտի խնդրին։