Միջազգային

Իսրայելի օդուժը հարված է հասցրել Սիրիային

Դամասկոսի մոտակայքում գտնվող ռազմական հետաքննության կենտրոնում, որին սիրիական զինվորականների տվյալներով Իսրայելի օդուժը երեկ հարվածներ էր հասցրել, ենթադրաբար քիմիական զենք է պահվում, տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Ռոյթերսին:  «Ենթադրվում է, որ Ջամրայում քիմիական զենք է պահվում և հնարավոր է, որ ավտոշարասյունը գտնվել է այդ օբյեկտի մոտակայքում, երբ չորեքշաբթի առավոտյան հարձակման է ենթարկվել»,- գրել է «ՌԻԱ նովոստի»-ն:

Երեկ, հիշեցնենք, Սիրիայի բանակի հրամանատարությունը հայտարարել էր, որ իսրայելական ինքնաթիռները, խախտելով օդային սահմանը, հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի մարզում՝ լիբանանյան սահմանի մոտ գտնվող հետաքննական կենտրոնին, որը զբաղվում է «ինքնապաշտպանության մակարդակի բարձրացմամբ։ Զոհվել էր երկու, վիրավորվել հինգ մարդ. օբյեկտին էական վնաս էր հասցվել։

Սիրիայի բանակի գերագույն հրամատարության եւ զինված ուժերի հայտարարության մեջ նշված է, որ Ջամրայում շինության ոչնչացումը Սիրիայի ինքնիշխանության խախտում է: Այդ հարձակումն ապացուցում է Թուրքիայի եւ Կատարի հետ մեկտեղ Իսրայելի անմիջական մասնակցությունը Սիրիայի դեմ ահաբեկչական գործողությանը:  Նոր ագրեսիվ  գործողությունը չի թուլացնի Սիրիային եւ նրա ժողովրդին չի ստիպի հրաժարվել ազատագրական շարժումներից», — ընդգծված է հայտարարության մեջ: Ի դեպ, Իսրայելի իշխանություններն առայժմ Սիրիայի օդային տարածքը խախտելու մասին պաշտոնական հայտարարություններով հանդես չեն եկել

Թողնել պատասխան

Back to top button