Քաղաքական

Երեւանում բացվեց ԵՄ նոր կենտրոնը

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Այսօր Երեւանի Մաշտոցի պողոտայում բացվել է Եվրոպական Միության նոր կենտրոնը, որը կապ կապահովի ՀՀ հասարակության, կառավարության ու ԵՄ միջև:

Այն կծառայի իբրև Եվրամիության հաղորդակցության հանգույց ու կնպաստի ԵՄ-Հայաստան համագործակցության խորացմանը, պարբերաբար տրամադրելով տեղեկություններ ԵՄ գործունեության մասին:
Այսօր Հայաստանում իրականացվում է ԵՄ 80 ծրագիր, որոնց թիվը նախատեսվում է հասցնել 150-ի։
Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան իր խոսքում նշել է, որ հետևողականորեն կներկայացվեն այն բարեփոխումները, որ Հայաստանն անում է եվրաինտեգրման ճանապարհին. Հայաստան-ԵՄ համագործակցությունը համակարգող միջգերատեսչական խորհրդի ղեկավար, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն էլ կենտրոնի բացումը կոնկրետ գործիք է համարել բարեփոխումների իրականացման ճանապարհին։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button