ԿարևորՏնտեսական

ԱՊՀ-ում լավագույն գազինը գինը կունենանք. խոստանում է Արմեն Մովսիսյանը

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Կթանկանա՞ ի վերջո գազի սակագինը, թե ոչ: Պաշտոնայները դեռ որևէ կոնկրետ պատասխան չեն հնչեցնում: էներգետիկայի ու բնապական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը տեղեկացրեց, որ ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ բանակցություններն ավարտական փուլում են: «Երբ բանակցություններն ավարտվեն՝ գինը վերջնական կհայտարարենք: Կունենանք ԱՊՀ-ում լավագույն գինը»,- խոստացավ նախարարը: Մինչ քաղաքցիներին հետաքրքրում է գազի սակագնի հնարավոր փոփխությունը, կառավարությանն էլ թե ինչպես են մեր հայրենակիցները գնահատում կառավարության ՝վերջին հինգ տարվա կատարծ աշխատանքները: Հետազոտության ամբողջական տվյալների հետ կարելի է ծանոթանալ կառավարության պաշտոնական կայքէջում, իսկ առավել ակնհայտ դրական տեղաշարժեր նկատված երեք ոլորտներին անդրադառնում է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Առաջինը բջջային կապի և ինտերնետի ոլորտն է։ Հարցված քաղաքացիների 95.3 տոկոսը գնահատել են, որ այս ոլորտում ակնհայտորեն կան դրական տեղաշարժեր վերջին հինգ տարիների ընթացքում։ Երկրորդ ոլորտը, որտեղ նույնպես ունենք շոշափելի արդյունքներ, երրորդ անձանց ռիսկի ապահովագրության ոլորտն է, որի վերաբերյալ բավական բուռն քննարկումներ էին տեղի ունենում մեր հասարակության մեջ և հիշում եք, որ կար նաև լուրջ քննադատություն, բայց, այնուամենայնիվ, մեր քաղաքացիների 82.4 տոկոսը արդյունքները գնահատում են դրական»։
Հարցվածների 65,1 տոկոսն էլ գոհ է եղել կադաստրի աշխատանքներից: Շուտով հնարավոր կլինի մեկ կայքում ծանոթանալ նաև մեր երկրի խոշոր ձեռնարկությունների ֆինանսկան հաշվետվություններին: Այս կերպ միասնական տեղեկատվություն ստանալն ավելի դյուրին կլինի, բացի այդ:

Տիգրան Սարգսյանը կարևորում է կառավարության աշխատելու թափանցիկությունը, այն նպաստում է նաև լրատվամիջոցների թափանցիկ աշխատելուն: Այս օրերին ընթացող զարգացումներին ևս անդրադարձ կատարվեց, բայց արդեն կառավարության նիստից հետո: Երեկվանից էլեկտրոնային լրատվամիջոցներում նամակ տարածվել, որում ասված է, թե իբր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից աշխատակիցներին ինչ-որ թերթիկներ են բաժանվել` դրանք լրացնելու հանձնարարությամբ, Արդարադատության նախարարությունն արդեն պաշտոնապես հերքել է տեղեկատվությունը, խնդրի շուրջ այսօր տեսակետը հայտնեց նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը.«Անանուն զանգերին չի կարելի արձագանքել, ավանի Մխիթարյան դպորցի եհտ կապված պատմությունը ևս մեկ անգամ ինձ համոզեց, որ առհասարակ անանուն զանգերին պատասխանելը և ընթացք տալը սխալ գործելաոճ է, որովհետև, եթե մարդն իրականում գտնում է, որ կա խնդիր և իր մեջ քաղաքացու կերպար է ուժեղացնում և իր քաղաքացիական ձայնն է բարձրացնում այս կամ այն ոլորտում առկա պրոբլեմների հետ կապված, պետք է վախենա նաև իր անունը տալուց, հակառակ պարագայում նախ իրավական տեսակետից որևէ հետևանք լինել չի կարող. և բարոյական տեսակետից համարժեք չեմ համարում նման գործելաոճը իրականությանը»:

Մինչ գործադիր մարմնում հերթական նիստն էր ընթանում, կառավարության շենքի առջև իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում Արտոնագրային բարձր վճարների դեմ բողոքող ատամնաբույժները: Հիշեցնենք այս տարվա հունվարի մեկից ատամնաբուժական կլինիկաները յուրաքանչյուր բազկաթոռի համար Երեւանում պետք է վճարեն ամսական 80 հազ. դրամ: Ատամնաբույժները ասում են, որ իրենց եկամուտը կայուն չէ, եւ ոչ բոլոր ամիսներին են «բարձր» եկամուտներ ստանում:

Թողնել պատասխան

Back to top button