ԿարևորՔաղաքական

«Amnesty International»- ը կոչ է անում հետաքննել Թուրքիայում հայերի դեմ բռնությունները

«Amnesty International» միջազգային կազմակերպությունը թուրքական իշխանություններին կոչ է անում Ստամբուլում ծեր հայ կանանց դեմ  հարձակումների վերաբերյալ անցկացնել արագ, մանրակրկիտ և անկողմնակալ քննություն անցկացնել եւ կանխարգելել նման դեպքերի կրկնությունը:

Կազմակերպության այսօր տարածած հայտարարության մեջ նշված է, որ «Թուրքիան պարտավոր է հետաքննել ռասայական խտրականության կամ կրոնական ատելության յուրաքանչյուր դրսևորում»: Կազմակերպությունն ափսոսանք է հայտնել, որ թուրքական օրենսդրությունը չի նախատեսում խտրականության դեպքերի համակարգված և մանրակրկիտ քննություն։

Amnesty International»-ն անհանգստացած է նաեւ թուրքական ոստիկանության այն պնդումներից, որոնք բացառում են հարձակումների ազգատյացության շարժառիթը։

Թողնել պատասխան

Back to top button