ԿարևորՀասարակություն

Սփյուռքահայ գեներալները մեկնել են առաջնագիծ

Բանակի օրվա կապակցությամբ Հայաստան ժամանած սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականները հունվարի 29-ին այցելել են հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գիծ: Առաջնագծում սփյուռքահայ գեներալները ծանոթացել են մարտական հերթապահություն իրականացնող զինվորների ծառայության պայմաններին, զրուցել նրանց հետ: Սփյուռքահայ գեներալները շնորհակալություն են հայտնել հայրենիքի սահմաններն անառիկ պահող և հայ ժողովրդի խաղաղությունն ապահովող զինվորներին, նրանց հանձնել նվերներ:

Թողնել պատասխան

Back to top button