Քաղաքական

Սերժ Սարգսյան.«Ստեփանակերտի օդանավակայանը շուտով սկսելու է գործել, որևէ խնդիր չկա»

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Տավուշ-Լոռի

«Ստեփանակերտի օդանավակայանը շուտով սկսելու է գործել, որևէ խնդիր չկա»,-ԼՂ-ի մայրաքաղաքի օդանավակայանի շահագործման հարցով մտահոգ նոյեմբերյանցիներից մեկի հարցին ի պատասխան՝ երեկ վստահեցրել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Նա նշել է, որ այս պահին աշխատանքեր են տարվում ապահովելու թռիչքի համար լիարժեք պայմանները: Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում երեկվանից հանդիպումներ է անցկացնում Տավուշի և Լոռու մարզերի ընտրազանգվածի հետ: Այսօր հանդիպումները կշարունակվեն:

Թողնել պատասխան

Back to top button