Հասարակություն

Հայաստանը բարելավել է դիրքը մամուլի ազատության վարկանիշում

Հայաստանը մամուլի ազատության 2012 թվականի վարկանիշում գրավել է 74- րդ տեղը՝ իր դիրքը նախորդ տարվա համեմատ  բարելավելով երեք կետով։ Վարկանիշը կազմում է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը։
Մեր մերձավոր հարեւաններից Վրաստանը զբաղեցնում է 100- րդ, Թուրքիան՝ 154, Ադրբեջանը՝ 156- րդ տեղը։ Ռուսաստանն այս վարկանիշում գրավում է 148- րդ տեղը։
Վարկանիշի առաջին հորիզոնականը չի փոփոխվել։ Ամենաազատ մամուլ ունեցող երկրներն են Ֆինլանդիան, Նիդեռլանդներն ու Նորվեգիան։
Չի փոխվել նաեւ վարկանիշի վերջին եռյակը՝ Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան եւ Էրիթրեան։

Թողնել պատասխան

Back to top button