ԿարևորՀասարակություն

Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Միացյալ Թագավորություն, Իրան. այս երկրների քաղաքացիներն ամենաշատն են Երեւան ժամանում

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Թե որքան զբոսաշրջիկ է ամեն տարի այցելում Հայաստան, տեղյակ ենք. 2012թ հունվար- հոկտեմբերի տվյալներով՝ 603 074։ Թե նրանցից քանիսն են Երևան այցելում, առայժմ դժվար է պարզել: Հստակ տեղեկատվական բազա դեռ չունենք: Մի բան հստակ է՝ բոլոր նրանք, ովքեր Հայաստան են այցելում, անպայման մեկ կամ երկու օր մնում են Երևանում։
Իսկ աշխարհին զարմացնելու շատ բան ունենք, չնայած որ՝ Երևանի բրենդը դեռ չկա։ Քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը այսօր հայտնեց, որ համապատասխան մրցույթն արդեն հայտարարված է։

Հանրապետության հրապարակ, պետական պատկերասրահ, կասկադ. սրանք այն պարտադիր երթուղիներն են, որ անցնում են զբոսաշրջիկները։ Առաջարակ է արվել, որպեսզի, այսպես ասենք, պարտադիր ցանկում ընդգրկվի Երևանի պատմության թանգարանն ու Էրեբունի ամրոցը։
Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը նկատում է, որ ավիատոմսերի գինը բարձր է, դրանք հատկապես գագաթնակետին են հասնում հանգստի ակտիվ շրջանում՝ մայիսից մինչև նոյեմբեր:
Մայրաքաղաքի տուրիզմի պատասխանատուն խոստանում է, որ այս տարի էլ մի քանի նոր հյուրանոցներ են բացվելու։  Հավելենք, որ կան երկրներ՝ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Միացյալ Թագավորություն, որոնց քաղաքացիները ցանկանում են հաճախակի այցելել Երևան։ Հատկապես գարնանը մեծանում է Իրանից Երևան այցելող զբոսաշրջիկների հոսքը։

Թողնել պատասխան

Back to top button