Քաղաքական

Բագրատյանն իր նախընտրական ծրագիրը ներկայացրեց Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներին

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

ՀՀ նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն իր քարոզարշավը շարունակել է սահմանամերձ Տավուշի մարզի` հայ- ադրբեջանական շփման գծին առավել մոտ գտնվող մի քանի համայնքներում։
Նախկին վարչապետին Չինարի, Այգեձոր եւ Արծվաբերդ գյուղերի բնակիչները հարգանքով են ընդունել` հիշեցնելով, որ երբ Բագրատյանը կառավարության ղեկավար էր, խոստացել եւ գործարկել էր Բերդի գինու եւ կոնյակի գործարանը, որտեղ մինչ այժմ իրենց այգիների խաղողը մթերում են:
Նախագահի թեկնածուն այստեղ էլ խոսել է իր նախընտրական ծրագրից, ներկայացրել  իր «100 քայլը»` ավելի շատ կենտրոնանալով գյուղին եւ գյուղացիների առօրյային առնչվող դրույթների վրա։

Թողնել պատասխան

Back to top button