

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպումները շարունակել է Տավուշի մարզում:
«Ձեզնից յուրաքանչյուրը մի բերդ է, որ պահում է մեր պետական սահմանը: Դա մեզ համար չափազանց կարևոր հանգամանք է»,-ողջունելով Բերդի բնակիչներին` հայտարարել է նախագահի թեկնածուն:
Մինչեւ Բերդի ընտրողների հետ հանդիպումը` Սերժ Սարգսյանը եղել է հեռավոր սահմանամերձ Մովսես գյուղում: Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումներին հետևում է Կարեն Ղազարյանը: Լսենք նրա ռեպորտաժը` Տավուշի մազից: