Հասարակություն

Սփյուռքահայ գեներալներն այցելել են Ծիծեռնակաբերդ (ֆոտոշարք)

ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականներ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չոբանյանը, գեներալ-մայոր Ռոման Հարությունովը, բրիգադի գեներալ Փանոս Մանջյանը, ծովակալ Հեռնան Կույումջյանը, գնդապետ Ռուբիկ Գալստանյանը այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Բարձրաստիճան զինվորականները ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, հանդիպել են Հայոց Ցեղասպանության ինտիտուտթանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ։

ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այցը տեղի է ունեցել հունվարի 27- ին։

Թողնել պատասխան

Back to top button