ԿարևորՔաղաքական

Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, տեղեկացնում է նախագահական գրասենյակի կայքը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նախ շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահին Նիկոլայ Բորդյուժան տեղեկացրել է կազմակերպության ընթացիկ աշխատանքների և ծրագրերի մասին: Զրուցակիցները քննարկել են նաև ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Թողնել պատասխան

Back to top button