ԿարևորՔաղաքական

Ներկայացվել է Gallup-ի նախընտրական երկրորդ հարցման արդյունքները. Սերժ Սարգսյանն աջակցելու է ընտրողների 66 տոկոսը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր հանրությանն է ներկայացվել «Արմնյուզ»- հեռուստաընկերության նախաձեռնությամբ և Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ու հանրային կարծիքի հարցումների և խորհրդակցության համաշխարհային առաջատար կազմակերպության՝ Gallup-ի կողմից իրականացված նախընտրական երկրորդ հարցման արդյունքները: Հունվարի 15-23 –ն ընկած ժամանակահատվածում հանրապետության մարզերում ու Երևանում ընտրողի տանը՝ դեմ առ դեմ հարցման է ենթարկվել ընտրության իրավունք ունեցող 1020 քաղաքացի: Հարցման արդյունքների համաձայն, ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին աջակցելու է ընտրողների 66 տոկոսը, տասը տոկոսը նախապատվությունը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, Պարույր Հայրիկյանին ու Հրանտ Բագրատյանին նախընտրել է ընտրության իրավունք ունեցող անձնաց 4-ական տոկոսը: Արամ Հարությունյանը ստացել է 1 տոկոս, մյուս թեկնածուները՝ Անդրիաս Ղուկասյանը, Արման Մելիքյանը, Վարդան Սեդրակյանը չեն հաղթահարել 1 տոկոսի շեմը: Միաժամանակ հարցվածների 16 տոկոսը դեռ չի որոշել, որ թեկնածուին է աջակցելու:

«Արմնյուզ» հեռուստաընկերության պատվերով Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան ու Gallup կազմակերպությունը համապետական ընտրությունների շեմին ծրագրել են անցակցնել երեք հետազոտություն: Առաջինը ներկայացվել էր 2012-ի դեկտեմբերի 20-ին, երկրորդը ներկայացվեց այսօր, երրորդն էլ՝ փետրվարի 9-ին: «Առաջին հետազոտությունը մեկնարկային էր, -ասում է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը»: Երկրորդն ընդգրկել է հունվարի 15-23-ն ընկած ժամանակահատվածը, իսկ թե ինչու հունվարի 15-ից, պարզաբանում է Գևորգ Պողոսյանը:

«Որովհետև 14-ին ԿԸՀ-ն հաստատեց ութ թեկնածուների ցուցակը նախագահական ընտրությունների և մենք որոշել էինք մեր երկրորդ ուսումնասիրությունը անել այն ժամանակ, երբ արդեն ամբողջական ցուցակը հաստատված կլինի»:

Հետարքրքվու՞մ եք արդյոք նախագահական ընտրություններով, մասնակցելու՞ եք փետրվարի 18-ին կայանալիք համապետական ընտրություններին, նախագահի ո՞ր թեկնածուին եք նախապատվություն տալիս, տեղեկատվության ինչպիսի՞ աղբյուրից եք օգտվում: Նմանատիպ հարցեր են տրվել ընտրական իրավունք ունեցող 1020 քաղաքացու՝ հանրապետության բոլոր մարզերում ու Երևանում: Հարցվածների 50 տոկոսի կարծիքով՝ Հայաստանում գործընթացները ճիշտ ուղիով են ընթանում. 36 տոկոսի կարծիքով՝ սխալ, 14 տոկոսը հարցի վերաբերյալ ընդհանրապես կարծիք չի հայտնել: Համեմատելով նախկին ԽՍՀՄ-ը երկրների հետ՝ Gallup կազմակերպության ներկայացուցիչ Ռասա Ալիշաուկիենեն ասում է, որ լավատեսական մոտեցում է:

50 տարեկանից բարձր քաղաքացիներն ու հատկապես մայրաքաղաքի բնակիչները ավելի վատատես են ըստ հետազոտության արդյունքների: «Հայաստանում միշտ էլ բնակիչների հիմնական մասը հետաքրքրվում է քաղաքականությամբ. չնայած որ, 2012-ի դեկտեմբերի համեմատ այս տարվա հունվարին հետաքրքրությունը նվազել է,- նկատում է Gallup-ի ներկայացուցիչը: Հետաքրքրությունը փոքր-ինչ նվազել է, քանի որ արդեն հայտնի են նախագահի թեկնածուները:

«Քաղաքականապես ամենակատիվը միջին տարիքի մարդիկ են, երիտասարդներն ավելի պասիվ են»:
Հարցվողների 39 տոկոսը խոստացել է, որ հաստատ մասնակցելու է ընտրություններին, երեք տոկոսն էլ հաստատակամ է՝ համապետական ընտրություններին չի մասնակցելու: Ի վերջո ո՞ւմ օգտին են քվերակելու քվեարկության իրավունք ունեցողները: Gallup-ի ներկայացուցիչ Ռասա Ալիշաուկիենե.«Առաջատարը գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն է, հարցվածների 66 տոկոսը քվեարկելու է Սերժ Սարգսյանի օգտին: Հարցվածների 10 տոկոսը պատրաստվում է քվեարկել Րաֆֆի Հովհաննիսյանի,4-ական տոկոսը Պարույր Հայրիկյանի եւ Հրանտ Բագրատյանի, 1 տոկոսն էլ ` Արամ Հարությունյանի օգտին: Անդրիաս Ղուկասյանին, Արման Մելիքյանին եւ Վարդան Սեդրակյանին աջակցում են մեկ տոկոսից քիչ մարդիկ: Միեւնույն ժամանակ, հարցվածների 16 տոկոսը դեռ չի որոշել, որ թեկնածուին է աջակցելու»:

Հարցվածների 58 տոկոսը վստահեցրել է, որ իրեն հոգեհարազատ է ՀՀԿ-ն, նախորդ տարեվերջի համեմատ ԲՀԿ-ն կորցրել է համակիրներին, 2012 դեկտեմբերի 32 տոկոսի փոխարեն այս տարվա հունվարին համակիրները կազմել են 19 տոկոս: Պատճառն այն է, որ ԲՀԿ-ն համապետական ընտրություններին սեփական թեկնածու չառաջադրեց: Գրեթե նույն իրավիճակում է նաև ՀՅԴ-ն, դեկտեմբերի 5 տոկոսի փոխարեն, հունվարին համակիրները 3 տոկոս են կազմել: Ժառանգության համակիրների բանակն ավելացել է , դեկտեմբերի 5 տոկոսի փոխարեն այժմ կազմում է 9 տոկոս, ՀԱԿ-ը Հրանտ Բագրատյանի շնորհիվ կարողացել է պահպանել համակիրների բանակը:

Հետազոտությունը նաև պարզել է, որ տեղեկատվության առաջին ու կաևոր աղբյուրը շարունակում է հեռուստատեսությունը մնալ, հետո հարևան-բարեկամները, համացանցը՝ հատկապես երիտասարդների համար, չորրորդ տեղում թերթերն են, հետո՝ ռադիոն: Նշենք նաև, որ նախագահական ընտրությունների քարոզարշավի ավարտից ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ փետրվարի իննին, հրապարակվելու է ևս մեկ հետազոտություն:

Թողնել պատասխան

Back to top button