

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի արդյունքներն են ամփոփել հայաստանյան պատվիրակության՝ ՀՀԿ- ն ներկայացնող անդամները: Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հաստատել է տեղեկությունը, որ նստաշրջանի ընթացքում հանդիպում է ունեցել Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի հետ՝ նշելով նաև, որ հանդիպման ժամանակ քննարկված հարցերն, ըստ կողմերի պայմանավորվածության, հրապարակման ենթակա չեն:
Ըստ Հարությունյանի՝ աշխատանքներ են տարվում առաջիկայում ամբողջական կազմերով երկու պատվիրակությունների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է նստաշրջանի աշխատանքին, ապա հայաստանյան պատվիրակության համար հատկապես լարված են եղել Ադրբեջանին վերաբերող երկու զեկույցների քննարկումները:
Երկու այդ զեկույցները՝ ստանձնած պարտավորությունների կատարման և Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության վերաբերյալ, ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի ընթացքում քննարկվել են միասին: Առաջինն ընդունվել է հայաստանյան պատվիրակության հատուկ կարծիքով, երկրորդի ընդունումը քվերակությամբ տապալվել է ադրբեջանական լոբբինգի արդյունքում:
«Ինձ համար առաջնային այն աղավաղումներն էին, որոնք տեղ էին գտել առաջին զեկույցում և վերաբերում էին ԼՂՀ կարգավորման գործընթացին: Ադրբեջանի քաղբանտարկյալներին վերաբերող զեկույցն ինձ համար երկրորդային էր»:
Ադրբեջանի պարտավորությունների կատարման մասին զեկույցում, մասնավորապես, ըստ հայաստանյան պատվիրակության ղեկավարի, տեղ են գտել ձևակերպումներ, որոնք աղավաղում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը և կրկնում են ադրբեջանական քարոզչամեքենայի փաստարկները։ Դրանց մեր պատվիարկությունն արձագանքել է 4 ելույթով:
«Ես ուրախ եմ, որ պատվիրակության մյուս անդամները, չկրկինելով իմ փաստարկները, կանգ առան մեզ համար կարևոր բորլոր հացերի վրա: Արփինե Հովհաննսիյանը խոսեց Սաֆարովի գործի մասին, Արմեն Ռուստամյանն անդրադարձավ Ստեփանակերտի օդանավակայանի հարցին, Ն.Զոհրաբյանը հայտարարեց, որ համացեկուցողների ներկայացրած զեկույցը չի արտացոլում իրականությունը»։
Արդյունքում՝ Ադրբեջանի պարտավորությունների կատարման զեկույցը ԵԽԽՎ-ն ընդունվել է՝ հայաստռանյան պատվիրակության կողմից կից ներկայացված հատուկ կարծիքով։
Պատվիրակության անդամներից Արփինե Հովհաննսիյանի խոսքով «հատուկ կարծիքը, որը կցվեց զեկույցին, այնպիսի լիարժեք փաստաթուղթ է, ինչպիսին զեկույցն է, և այնտեղ փաստարկված ու հիմնավորված ներկայացված են մեր բոլոր առարկությունները»։
Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին առնչվող զեկույցին, ապա, ըստ Դավիթ Հարությունյանի, ի սկզբանե ներկայացված նախագիծը բավականին օբյեկտիվ է եղել՝ արտացոլելով իրականությունը: Բայց ադրբեջանական կողմը հաջողել է տապալել զեկույցի ընդունումը, ըստ Հարությունյանի, խավիարային քաղաքականության և հսկայական լոբբինգի միջոցով։
«Ռադիոլուրի» հարցին ի պատասխան, թե ինչ եզրակացության է բերում այս արդյունքը հայաստանյան պատվիրակությանը, Դավիթ Հրաությույննա ասաց, որ այն բացում է մեր աչքերը։
«Ադրբեջանի քաղբանտարկյալների հետ կապված զեկույցի տապալումը Հայաստանին ավելի շահեկան կամ պակաս շահեկան դիրքերում չի դնում, բայց բացում է մեր աչքերը ու ցույց տալիս, թե ինչ է տեղի ունենում մի կազմակերպությունում, որից մենք արժեքների պաշտպանություն ենք ակնկալում, և ոչ թե շահերի: Պարզ դարձավ, որ կազմակերպությունում շատերը շահեր են պաշտպանում, տվյալ դեպքում՝ Ադրբեջանի շահերը: Եթե նախկինում ԵԽԽՎ կարծիքը մեծ արժեք էր ինձ համար, այսօր այդ կազմակերպության կարծիքն արժեզրկվաել է ինձ համար»։
Ի դեպ՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցի տապալման առիթով հայաստանյան մամուլում մեղադրանքներ հնչեցին, թե սա արդյունքն է այն բանի, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությում փորձառուները փոխարինվել են բարետեսներով: Փորձառու չեն ծնվում, փորձառու դառնում են, դիտարկմանն այսպես արձագանքեց պատվիակության երիտասարդ անդամներից Արփինե Հովհաննսիյանը` նաև համոզմունք համոզմունք հայտնելով, որ «փորձառությանը վերաբերում եմ հարգանքով, բայց ոչ սրբազան սարսուռով: Բարետեսության մասով էլ թույլ տվեք ձեզ հետ կիսվել դրա վերաբերյալ իմ վերաձևակերպած մտքով. «Բարետեսությունը կփրկի աշխարհը, եթե չարությունը և տգիտությունը այն չկործանեն»։