ԿարևորՔաղաքական

Անհաջող մեկնաբանություն կամ անհաջող կատակ. Բորդյուժան Ադրբեջանի հայտարարության մասին

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Երևանում գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր Երեւանում հայտարարել է, որ անհարիր է քաղաքակիրթ պետության համար քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու հայտարարություններ անել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքով թռչող քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու սպառնալիքներին։

Դա կամ չհաջողված մեկնաբանություն է կամ անհաջող կատակ, հայտարարեց Նիկոլայ Բորդյուժան: Նա խոստովանեց, որ դիտարկում է Ադրբեջանը իբրև քաղաքակիրթ երկիր, որը պահպանում է համամարդկային չափանիշները:

Ռուս պաշտոնյան կասկած հայտնեց, որ ցանկացած երկրի ղեկավարություն կարող է այսօր հրաման տալ ` ոչնչացնել քաղաքացիական ինքնաթիռներ: Նա հիշեցրեց 1983 թվականին Հեռավոր Արևելքում կորեական ողևորատար ինքնաթիռի ոչնչացման փաստը, որը դատապարտվեց միջազգային հանրության կողմից: Նման լրատվությունը ես չեմ կարող լուրջ ընդունել, խոստովանեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած` շուրջ 40 հոգուց բաղկացած պատվիրակությունը Հայաստանում է Ռազմատնտեսական համագործակցության միջգերատեսչական հանձնաժողովի և դրան կից Գործարար խորհրդի հայ-ռուսական ազգային մասերի համատեղ նիստերին մասնակցելու համար։ Այսօր ստորագրվեց Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիա հիմնադրելու մասին հուշագիրը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարեց լրագրողներին, որ դիտարկում է ակադեմիան որպես տեղեկատվական-վերլուծական և գիտամեթոդաբանական կենտրոն, որտեղ կպատրաստվեն քաղաքագետներ` հավաքական անվտագության համակարգի գործունեության կազմակերպման խնդիրների ուսումնասիրման նպատակով։
Ըստ նրա՝ այս հաստատության դասընթացներին կկարողանան մասնակցել ոչ միայն ՀԱՊԿ մասնակից-երկրների ներկայացուցիչները, այլ նաև եվրոպական երկրների մասնագետները։
Իր հերթին՝  Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ակադեմիայի հիմնադրման վերաբերյալ Հայաստանի կառավարությունը արդեն իսկ ընդունել է համապատասխան որոշում։

Անդրադառնալով այցի բավականին հագեցած ծրագրին` Նիկոլայ Բորդյուժան կարևորեց ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության բարելավման ուղղությամբ կատարվելիք միջոցառումները։ Մասնավորապես՝  նախատեսվում է Հայաստանում գործարկել տեխնիկայի և սպառազինության սպասարկման և վերանորոգման 7 սերվիսային համատեղ կենտրոն: Ռուս պաշտոնյան գոհունակություն հայտնեց Հայաստանի ՀԱՊԿ-ի շրջանակներում տարվող աշխատանքի կապակցությամբ։

Ըստ Բորդյուժայի՝ Հայաստանը ՀԱՊԿ ամենաակտիվ անդամներից մեկն է, որը միշտ հանդես է գալիս շատ հետաքրքիր առաջարկություններով, նախաձեռնում է տարաբնույթ համատեղ ծրագրեր, որոնք նպատակաուղղված են Հայաստանի անվտանգության ապահովմանը` ամենաբարձր մակարդակով։
Արթուր Բաղդասարյանը հայտնեց, որ ավարտվել են հայ- ռուսական ռազմատեխնիկական համագործակցության նոր պայմանագրի մշակման աշխատանքները: Ընթացիկ տարում Հայաստանում կանցկացվի մոտ երկու տասնյակ միջոցառում։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button