ԿարևորՔաղաքական

Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին կժամանի Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` ապրիլի 24-ին պլանավորում է այցելել Հայաստան,- գրում է Hürriyet Daily news-ը` հղում անելով Ելիսեյան պալատի իր աղբյուրներին: Օլանդն ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը նախորդ տարի նոյեմբերին, նշում է թերթը, հավելով` որ Օլանդն այդպիով «Ցեղասպանության վերաբերյալ հզոր ուղերձ» կհղի Ֆրանսիայում ապրող հայ հասարակությանը` 2014 թ-ի Ֆրանսիայում կայանալիք ընտրություններից առաջ:
Ամեն դեպքում, Ֆրանսիայի նախագահը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը չի պատրաստվում կրկին օրակարգ բերել Սենատ` հաշվի առնելով Սահմանադրության հետ կապված «տեխնիկական դժվարությունները»,- հաղորդում է աղբյուրը:

Թողնել պատասխան

Back to top button