ԿարևորՔաղաքական

Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցը քննարկվեց Փարիզում

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքն է քննարկվել այսօր Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Իգոր Պոպովի (ՌԴ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա), Յան Քելիի (ԱՄՆ)  եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպման ընթացքում։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

«Համանախագահները հիշեցրել են 2011- ը ապրիլի 14- ի եւ 2012- ի հուլիսի 13- ի իրենց հայտարարությունների մասին եւ ԱԳՆ ղեկավարների հետ քննարկել հայկական կողմի՝ Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից քաղաքացիական թռիչքներ իրականացնելուն վերաբերող հարցեր։ ԱԳ նախարարները եւ համանախագահները ընդգեծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակըցությունների հիմք։ Արտգործնախարարներն իրենց աջակցությունն են հայտնել հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ հայտարարել բանակցությունները շարունակելու իրենց վճռականության մասին։ Նախարարները եւ համանախագահները համաձայնել են մոտակա շաբաթներին շարունակել խաղաղ գործընթացի շուրջ քննարկումներկը»,- ասված է ԵԱՀԿ տարածած հայտարարության մեջ։

Թողնել պատասխան

Back to top button