Քաղաքական

Սա աթոռակռիվ չէ, արժեքային համակարգերի պայքար է, ասում է Պարույր Հայրիկյանը

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Քարոզարշավի մեկնարկից հետո այսօրվանից սկսվում է  ԱԻՄառաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մարզային այցելություններն ու հանդիպումները ընտրողների հետ: Հանդիպման մեկնարկը տրվել է Սրմավիրի մարզից:  Մինչ այդ՝ նախագահի թեկնածուն «Ռադիոլուրի» խնդրաքով ամփոփել է քարոզարշավի առաջին շաբաթը:
Պարույր Հայրիկյանը նաև պարզաբանել է, թե ինչու է իր նախընտրական «ծրագրահենքը» հատված առ հատված ներկայացնում։ «Եվ  քաղաքացիները, և մամուլի միջոցները կարծեք  թե այնքան շատ հետաքրքրված չեն  ծրագրերի նրբերանգներով, իսկ իմ ծրագրերում շատ կարևոր նրբերանգներ կան, ընդհուպ մինչև աղջիկների՝ ազգային բանակում  ծառայել կամ չծառայելու հարցը։ Մաս-մաս եմ տալիս, որ մարդիկ հասկանան՝  սա աթոռակռիվ չի, սա կողմնորոշումների, ի վերջո,  արժեքային համակարգերի պայքար է»,- ասել է նա։

 

Թողնել պատասխան

Back to top button