Վերլուծական

Պետական սահմանի ողջ երկայնքով հաջողվել է ձեւավորել հակադիվերսիոն պաշտպանության համակարգ

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

ՀՀ Զինված ուժերը փառքով կատարում են իրենց առջև դրված խնդիրները` ապահովելով մեր երկրի խաղաղությունը, համոզված է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը։

Խաղաղության ապահովմանը զուգընթաց շարունակվում է բանակաշինության գործընթացը` հատկապես սկզբնական օղակներում` ջոկի և վաշտի մակարդակներով: Փորձագետը կարևորեց արհեստավարժ և նախաձեռնող կադրերի ներգրավումը կառուցվածքաին նշված աստիճաններում:
Ըստ նրա՝ ներկայումս ընթացող այս գործընթացը կավարտվի երկու տարուց։ Նորացված համակարգը առաջին հերթին կնպաստի կարգապահության բարձրացմանը և, որպես արդյունք, իրավախախտումների կանխարգելմանը։
Անդրադառնալով մեր երկրի խաղաղության ապահովմանը՝ Դավիթ Ջամալյանը նշում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում պետական սահմանի ողջ երկայնքով հաջողվել է ձեւավորել հակադիվերսիոն պաշտպանության համակարգ: Ամեն մի հենակետ, ըստ էության, փոքրիկ ամրոց է։

Միայն անցյալ տարի ժամանակին հայտնաբերվել են և ոչնչացվել հակառակորդի մոտ երկու տասնյակ դիվերսիոն խմբեր։ Այս գործում մեծ է հատուկ զորքերի ներդրումը, որոնք կազմավորված են պայմանագրային հիմքով։

Ջամալյանը չի բացառում, որ Ադրբեջանում ներկայումս ընթացող ներքին խժդժությունը մարելու նպատակով այդ երկրի իշխանությունները ուշադրությունը շեղելու նպատակով կարող են հրահրել ռազմական գործողություններ շփման գծում, սակայն նրանց այդ փորձերը դատապարտված են ձախողման։

Անդրադառնալով մեր Զինված ուժեր իգական սեռի ներկայացուցիչների զորակոչման հնարավորությանը՝ փորձագետը համոզմունք հայտնեց, որ այս գործըթացը մեզանում չի կարող կրել պարտադիր բնույթ, սակայն կանանց զինվորական ծառայությունը ընդհանրապես արգելել պետք չէ։

Դեմոգրաֆիական վիճակը շտկելու համար անհրաժեշտ է ոչ թե կանանց պատադիր զորակոչել, այլ կազմել ընտանիք, կեսկատակ կեսլուրջ նկատում է հոգեբանը։

Թողնել պատասխան

Back to top button