ԿարևորՀասարակություն

Հայոց բանակը ստեղծել են այն 6000 տղաները, ովքեր չխնայեցին իրենց կյանքն ու ազատագրեցին Ղարաբաղը

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Հայոց բանակը ստեղծել են այն 6000 տղաները, ովքեր  չխնայեցին իրենց կյանքն ու ազատագրեցին Ղարաբաղը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ   այսօր՝  բանակի 21-ամյա տարեդարձի օրը, ասել է արցախյան պատերազմի հերոս Դուշման Վարդանի մայրը` Զարուհի Շամյանը:
Ես որդեկորույս մայր չեմ, ես հերոսի մայր եմ, նշեց տիկին Զարուհին:
Արցախյան պատերազմի հերոս Վարդան Ստեփանյանը, իսկ ռազմի դաշտում՝Դուշման Վարդանը, զոհվել է Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի շրջակայքում ՝ ականի պայթյունից,  մարտական առաջադրանքը կատարելու ժամանակ՝ մինչ այդ, սակայն,  իր սխրանքներով  գրելով  ղարաբաղյան ազատամարտի հերոսական էջերից շատերը:
Վարդանին ճանաչողները նրա մասին խոսելիս միշտ բարոյական բարձր սկզբունքներն ու գրականության նկատմամբ հիացմունքի հասնող սերն են հիշում:
«Իմ երեք երեխաները գրադարանում են մեծացել: Ես գրադարանի վարիչ եմ աշխատել: Զոհվելուց մի քանի տարի հետո  իր դարակում եմ գտել, պատմում է՝ փոքր  տարիքում ես ու քույրս գրադարանում կռիվ –կռիվ էինք խաղում, գրավված գրականությունը մեր թշնամուց՝ թուրքերից ազատագրում էինք»,- պատմում է մայրը։
Արցախյան ազատամարտի մասնակից, փոխգնդապետ Աիդա Սերոբյանն   էլ իր պատմություններ է հիշում։ 300 կին է մասնակցել արցախյան ազատամարտին, նրանցից  42-ը զոհվել է  իսկ 40-ը հաշմանդամ է դարձել:
«Մեր ջոկատում 75 տարեկան զինվոր էլ կար, 10-12 տարեկան երեխա էլ: Երկու տղաներ էին, նրանց հայրը զոհվել էր, տնից փախել-եկել էին ու հրամանատարից խնդրում էին հոր զենքը, որ դրանով կռվեն»։

Տիկին Աիդան ասում է, որ  արցախյան ազատամարտն իր ուսերին տարած սերունդը հայրենիքի նկատմամբ պատասխանատվության  լուրջ գիտակցում ուներ։ Չի կասկածում, որ այսօր էլ  այս սերունդը պատրաստ կլինի պաշտպանել   հայրենիքը:

«Այսօր մեր երեխաներին շատ է հարկավոր, որ ընտանիքից հայրենասիրությունը սկսվի, մանկապարտեզից ու օրորոցից սկսվի: Ես չեմ ասում, թե մեր բանակը թերություն չունի, բայց մեր բանակը դեռ 21 տարեկան է ու դեռ պատանի»:

Դուշման Վարդանի քույրը՝ ուսուցչուհի Արմենուհի Ստեփանյանը, տիկին Աիդայի հետ և համաձայն է, և համաձայկ  չէ:

«Այսօրվա երիտասարդի վիճակն ավելի ծանր է: Երբ մենք էինք երիտասարդ , հայրենիքն էլ մեր նկատմամաբ պատասխանատվություն էր կրում: Պատասխանատվությունը միայն ընտանիքի վրա թողնելը ճիշտ չէ: Այսօր ծնողին անհրաժեշտ է օգնել, բազմակողմանիորեն աջակցել»,- ասում է նա։

 

Թողնել պատասխան

Back to top button