ԿարևորՔաղաքական

Կհանդիպե՞ն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները

Այսօր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ակնկալվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Դեռևս հայտնի չէ՝ կհանդիպե՞ն Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, թե՞ ոչ: Էդվարդ Նալբանդյանն ավելի վաղ հայտարարել էր, որ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը կկայանա անհրաժեշտության դեպքում: Միջնորդները նախատեսում են արտգործնախարարների հանդիպում, սակայն վերջիններս պետք է որոշեն հանդիպման ձևաչափը:

 

Թողնել պատասխան

Back to top button