Քաղաքական

ԲՀԿ- ն ու ՀԱԿ- ը ներգրավված են նախընտրական գործընթացում, ասում է Հրանտ Բագրատյանը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

«Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն այսօր շնորհավորել է Հայոց բանակի  օրվա կապակցությամբ եւ, օգտագործելով առիթը, ընդգծել, որ իր նախընտրական ծրագրում մի ամբողջ մաս է նվիրված բանակի զարգացմանը:
Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է քաղաքական այլ հարցերից եւս, ընդգծել, որ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը թեեւ ընտրություններին թեկնածու չեն առաջադրել, սակայն խիստ ակտիվորեն ներգրավված են նախընտրական գործընթացներում:
Հացադուլ հայտարարած թեկնածուներին էլ Բագրատյանն իր հորդորն է ուղղել` թողնել նման քայլերը:

Թողնել պատասխան

Back to top button