ԿարևորՔաղաքական

Արցախի նախագահի շնորհավորական ուղերձը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` Բանակի օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ուղերձում ասված է.

«Մեծարգո Սերժ Ազատի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Բանակի օրվա կապակցությամբ:

Ստեղծվելով մեր ժողովրդի համար օրհասական պահին և թրծվելով պատերազմի բովում` հայոց փառապանծ բանակն անցավ հաղթական ուղի, կարողացավ արժանապատվորեն պաշտպանել մեր անկախությունն ու ազատությունը և այսօր էլ անսասան է պահում հայրենի երկրի սահմանները: Բանակը բոլորիս հպարտությունն է ու պարծանքը, մեր ժողովրդի տասնամյակների մաքառումների մեծագույն ձեռքբերումը:

Եվ այն, որ այսօր ունենք ժամանակակից պահանջներին համապատասխան, հզոր ու մարտունակ բանակ, նաև Ձեր անձնական ջանքերի և ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ է:

Այս հիշարժան օրը մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմին ու մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ` ի փառս հայ ժողովրդի զորացման ու բարգավաճման»:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button