Քաղաքական
Արամ Հարությունյանը չի մասնակցելու քվեարկությանը


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Արամ Հարությունյանը ոչ միայն հանելու է իր թեկնածությունը, այլև չի մասնակցելու ընտրություններին ու չի կատարելու քաղաքացիական իր պարտքը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահի թեկնածուն։ Շնորհավորելով Բանակի օրվա առթիվ՝ նա նախընտրել է գոնե այսօր զերծ մնալ քարոզարշավից: Նախագահի թեկնածուն նկատել է, որ բանակում մեկ բարեփոխում է պետք, պետք է հայրենիքում բարձրացնել զինվորի, սպայի ոգին:
Զոհված զինվորի ընտանիքն այսօր պետք է ապահով ապրեր, այսօր մենք պետք է բարձր պահենք կռված զինվորի պատիվը, ասել է նա։