ԿարևորՀասարակություն

Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս Զորավարը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի տնօրինությամբ այն հռչակվել է նաեւ երիտասարդների օրհնության օր: Սուրբ Սարգիսը ավանդաբար համարվում է սիրո բարեխոս:

Տոնի առիթով Սուրբ Սարգսի անունը կրող եկեղեցիներում այսօր մատուցվել է Սուրբ պատարագ, տոնական միջոցառում է տեղի ունեցել Երևանի Սիրահարների այգում։

«Աշուղ Ղարիբը սիրում է մեծահարուստի աղջկան։ Աղջիկն էլ նրան է սիրում, բայց աշուղն աղքատ էր, և աղջկա հայրն արգելում է նրանց ամուսնանալ։ Աշուղը որոշում է օտարություն մեկնել աշխատելու և կարողություն կուտակելու համար։
Մինչ այդ՝ երիտասարդը խոստում է առնում սիրած էակից՝ յոթ տարի սպասել իրեն։ Պայման է դնում՝ եթե մեկ օր անգամ ուշանա, աղջիկը կարող է ամուսնանալ հոր ցանկւոթյամբ։
Ցոթ տարի աշխատելով՝ աշուղը կարողություն է ստեղծում ու տունդարձի ճամփա ընկնում, սակայն ճանապարհը լի էր փորձանքներով ու խոչընդոտներով։ Թվում էր ՝ այլևս չի հասնի սիրած էակաին։ Ազնիվ սրտով ու արդար մտքով աշուղն աղոթում է Սուրբ Սարգսին՝ հայցելով արագահաս Սրբի օգնությունը։
Լսելով սիրահարված աշուղի աղոթքը՝ Սագիս զորավարն իրա արգահաս ճերմակ նժույգով հայտնվում է, նստեցնում աշուղին ձիու գավակին ու մեկ ակնթարթում տեղ հասցնում։ Աղջկա հայրը, տեսնելով երիտասարդի անկոտրուն կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն ու նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը։
Սուրբ Սարգսի տոնի հիմքում ժողովրդական այս ավանդույթն է՝ մոտ 1500 տարվա վաղեմությամբ։ Հայ պատմիչներից մեզ հասած վկայությունների համարձայն՝ Սարգսի նախատիպն ապրել է 4-րդ դարում և եղել է զինվորական, օգնել է կարիքավորներին, գերյալներին  բանտարկյալներին և ճանապարհներին մոլորվածների, բայց Սրբին վերագրվող առաջնային գործառույթն իհարկե սիրահարների հովանավորի դերն էր։
Մշակութաբան Համլետ Պետրոսյանի թվարկածներից մեզանում առավել պահպանվել է աղի բլիթ ուտելու ավանդույթը։ Տոնին նախորդող գիշերը բոլոր նրանք, ովքեր ցանկանում են տեսնել երազում իրենց ապագա կողակցին , աղի բլիթ են ուտում։
Սուրբ Սարգսի հովանավորությամբ երազում անծանոթը, ինչպես նշվեց, պետք է ջուր առաջարկի։ եթե բլիթը ճաշակողը ջուրը խմում է, ուրեմն կգտնի իր երկրորդ կեսին։ Շատերն են արդյոք հավատում նման հրաշքների։

Լսենք. http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/01/260113zayner.mp3

 

Թողնել պատասխան

Back to top button