Տնտեսական

Ջերմոցներն սկսում են քանդել. ջերմոցատերերը ներկայացնում են իրենց խնդիրները

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Տարիներ շարունակ եկամտաբեր ճյուղ   համարվող ջեմրոցային տնտեսությամբ զբաղվողներն այսօր կրկին բարձրաձայնել են իրենց հուզող խնդիրների մասին: Նրանք հայտարարել են, որ գազի սակագնի հնարավոր բարձրացման դեպքում այլևս չեն կարողանալու ջեմոցային տնտեսությամբ զբաղվել:
Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանն ասել է, որ եթե նախկինում ամեն տարի Հայաստանում շուրջ 10 հա-ով ավելանում էր ջերմոցների թիվը, ապա վերջին տարիներին նույն ինտեսնիվությամբ դրանք քանդվում են։

«Քանի գազի գները չէին թանկացել, ջերմատները թափով սկսեցին զարգանալ: 2003թ ՀՀ-ում գործող 39 հազար հա ջերմատուն կար: Տասը տարվա ընթացքում ջերմատների քանակը հասավ մոտավորապես 114  հա-ի: Ամեն տարի մոտավորապես 10 հա ավելանում էր: Բայց հիմա ընդհակառակը՝ ջերմատները քանդում են»,- ասում է։
Երկար տարիներ ջերոցային տնտեսությամբ զբաղվող Գագիկ Բաբախանյանը  նկատել է, որ  վերջին շրջանում իրենք ոչ թե ոլորտի հաջողություններից են խոսում, այլ ակամայից հայտնվել են  միայն դժգոհողի ու քննադատողի կարգավիճակում:
Ջերմոցատերերը երբեմն ստիպված են լինում իրենց հիմնական աշխատանքը թողնել ու դատական քաշքշուկների մեջ ընկնել, ինչպես օրինակ Սամվել Հարությունյանը: Մի քանի տարի է, ինչ նա վեճ ունի «Հայռուսգազարդ» ընկերության հետ: Ֆերմերը վստահեցնում է, որ իրենցից ընկերությունը չծախսած գազի դիմաց 4 մլն 400 հազար դրամ է պահանջում: Դատական մի քանի ատյաններով արդեն անցել են, հերթականն էլ շուտով է լինելու։

«Հայռուսգազարդի» հետ իմ պրոբլեմն առաջացավ, երբ որ ես փորձեցի իմ իրավունքը պաշտպանել սահմանադրորեն»,- ասում է նա։
Ջերմոցային տնտեսությամբ զբավողները չմոռացան նշել, որ իրենց ու ներկրողների միջև անհավասար պայմաններ են ստեղծվել, նրանք կրկին դժգոհում ու վստահեցնում են, որ Թուրքիայից մատչելի գնով ներկրվող լոլիկը խանգարում է իրենց եկամուտներին:
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով մեր երկիր Թուրքիայից լոլիկ չի ներկրվում, գուցե երրորդ երկրից՝ այս դեպքում Վրաստանից է ներկրվում, ջերմոցային տնտեսության զբաղվողները   սա ևս չբացառեցին
Նշենք, որ գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները հաճախ են անդրադառնում խնդրին, որ Հայաստանում պետք է ջերոմցային տնտեսությունները զարգանան, սակայն, հին ու այսպես ասենք ավանդական ջերմոցների փոխարեն պետք է նոր, ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմոցներ կառուցել։

«Տնամերձ հողամասերում ջերմոցները կառուցվել են 20 տարի առաջ։ Հին տեխնոլոգիաներ են, ջեռուցման հին կաթսաներ են, էկոնոմիա չկա: Նոր ներդրումներ են պետք, որպեսզի անցնենք նոր տեխնոլոգիաների, սակայն հարց է առաջանում՝ ինչո՞վ անեն մարդիկ»,- ասում է ջերմոցային տնտեսությամբ զբաղվող Գագիկ Բաբախանյանը։
Այս պարագայում թերևս հարցի լավագույն պատասխանը լռությունն է:

Թողնել պատասխան

Back to top button