ԿարևորՄիջազգային

Մեխիկոյում Ալիեւի արձանն ապամոնտաժվեց

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի կենտրոնական այգում տեղադրված Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի արձանն այսօր գիշեր ապամոնտաժվել է եւ տեղափոխվել քաղաքի ծայրամաս, հայտնում է «ՌԻԱ- Նովոստի» գործակալությունը։

Ալիեւի արձանը տեղադրվել էր 2012- ի օգոստոսին ադրբեջանական կողմի ֆինանսավորմամբ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Մեխիկոյի քաղաքապետ Միգել Անխել Մանսերան, արձանի տեղափոխման ծախսերն արվում են քաղաքային բյուջեից։

Ալեւի արձանի տեղափոխման պաշտոնական պատճառ նշվում է քաղաքաշինական նորմերի խախտումը։

Ապամոնտաժման ժամանակ Կենտրոնական ազգում տեղակայվել էին 200 ոստիկանները, սահմանափակվել էր ավտոմեքենաների երթեւեկությունը մոտակա փողոցներում։

Դեռ պաշտոնապես հայտնի չէ, թե որտեղ են տեղադրելու Ալիեւի արձանը, սակայն ավելի վաղ այս երկրում Ադրբեջանի դեսպան Իլհար Մուհտարովն ասել էր, որ քաղաքային իշխանությունների հետ պայմանավորվածություն է կայացել քաղաքի ծայրամասում տրամադրել հին շենք Ադրբեջանի մշակութային կենտրոն բացելու նպատակով, որտեղ էլ կտեղադրեն արձանը։

Թողնել պատասխան

Back to top button