Միջազգային

Եգիպտոսի քաղաքներում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ. կան զոհեր

Եգիպտական բանակի ստորաբաժանումները Սուեզ քաղաքի փողոցներ ռազմական տեխնիկա են դուրս բերել, որտեղ արձանագրվել են անկարգություններ Մուբարաքի վարչակարգի դեմ ապստամբության երկրորդ տարեդարձի կապակցությամբ։

Ընդդիմության եւ ոստիկանության միջեւ բախումների ընթացքում արդեն զոհվել է վեց քաղաքացի եւ մեկ ոստիկան։ 400- ից ավելի մարդ տուժել է, հայտնում է Բի Բի Սի- ն։

Անկարգությունների մասին լուրեր են ստացվում նաեւ Կահիրեից եւ Ալեքսանդրիայից։ Իսպայիլ քաղաքում ցուցարարները հրդեհել են «Մուսուլման եղբայրներ» կուսակցության գրասենյակը։

Այս կուսակցության անդամ նախագահ Մոհամմադ Մուրսիի հակառակորդները նրան մեղադրում են հեղափոխության գաղափարները դավաճանելու մեջ։ Նա իր հերթին հերքում է մեղադրանքները եւ ժողովրդին հանգստության կոչ անում։

Ընդդիմության ներկայացուցիչները երկրի գլխավոր՝ Թահրիրի հրապարակում սկսել են հավաքվել ուրբաթ օրվանից։

Թողնել պատասխան

Back to top button