Քաղաքական

Մյուս թեկնածուների հացադուլը Անդրիաս Ղուկասյանի պահանջներից չբխող քայլ է

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Քարոզարշավի հնգօրյա ընթացքն է այսօր ամփոփել նախագահի թեկնածուներից Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը: Նա լրագրողներին տեղեկացրել է, որ իրենց թեկնածուի ինքանզագցողությունը լավ է, նրան  այցելում են բժիշկները և նա մտադիր է շարուկել հացադուլը:

Թեկնածուներից ևս երկուսը՝ Պարույր Հայրիկյանն ու Արամ Հարությունյանը  խոսել են հացադուլին միանալու մտադրության մասին: Ավելին՝ Պարույր Հայրիկյանն արդեն հայտարարել է, որ եռօրյա հացադուլով միանում է Անդրիաս Ղուկասյանին՝ ֆիզիկապես, սակայն,  նրա կողքին չլինելով և շարունակելով իր գործունեությունը: Անդրեաս Ղուկասյանի շտաբի համակարգողն ասում է, որ սա իրենց թեկնածուի պահանջներից չբխող քայլ է։
«Անդրիաս Ղուկասյանը պահանջ է դրել ոչ թե իր հացադոիլին միանալու, այլ պահանջ է դրել, որ Սերժ Սարգսյանը չմասանակցի ընտրություններին: Այսինքն՝ նրան միանալը իմաստ չունի»։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button