Հասարակություն

Սյունիքի մարզի ու Իրանի միջեւ համագործակցության նոր հուշագիրն անհանգստացնում է բնապահպաններին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Բնապահպաններն անհանգստացած են. մամուլում լուրեր են պտտվում, թե ՀՀ Սյունիքի մարզի ու Իրանի իսլամական հանրապետության Արևելյան Ատրպատականի միջև համագործակցության մասին հուշագիր է դրվելու շրջանառության մեջ: Համաձայն, այդ փաստաթղթի, նախատեսվելու է Արևելյան Ատրպատականից Սիսիանի տարածաշրջանի արոտավայրեր երկու փուլով տեղափոխել 100 հազար գլուխ անասուն: Ի դեպ, այս մասին գրել է իրանական «ԻԱՆԱ» գործակալությունը: Խնդրի վերաբերյալ այսօր իրենց մտահոգությունն են արտահայտել «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համանախագահ Վազգեն Գալստյանն ու բնապահպան Սիլվա Ադամյանը: Վերջինիս տեղեկացմամբ՝ իրենք պատրասվում են նամակ գրել բնապահպանության նախարարին և հանրապետության նախագահին և կփորձեն պարզել, թե ինչպես է ստացվում, որ աչքից վրիպում են նման խնդիրները։ Ըստ նրա՝ այս խնդրի բնապահպանական մասն ընդամենը 30% է կազմում, իսկ 70%-ն ազգային անվտանգության խնդիր է: Պատկան մարմիններն ի դեպ, դեռ լռում են:

Թողնել պատասխան

Back to top button