Քաղաքական

Պարույր Հայրիկյանն այսօրվաինց հացադուլ է սկսում, սակայն իր գործունեությունը չի ընդհատում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօր իր նախընտրական ծրագրի որոշ հիմնադրույթներ ներկայացրել է լրագրողներին: Ով նշել է, որ իր նախընտրական ծրագրահենքում չորս ուղղություն է առանձնացված՝ Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն,արտաքին քաղաքականություն և ազգային արժեքային համակարգը: Հայրիկյանն ասել է, որ մինչ լրագրողների հետ հանդիպելը, հանդիպել է նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հետ ու վերջինիս փոխանցել, որ այսօրվանից եռօրյա հացադուլ է սկսում , բայց քանի որ գործերը շատ են, իր կողքին չի ակրող նստել, ինքը սովոր է ծոմապահության ժամանակ շրջագայել, փորձելու է չոր ծոմապահություն անել:

Թողնել պատասխան

Back to top button