ԿարևորՀասարակություն

Չախալյանն օրհնություն է ստացել վիրահայոց թեմի առաջնորդից

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի

Երեկ երեկոյան երկար պայքարից հետո Վրաստանի Ռուսթավիի կալանավայրից ազատ արձակվեց ջավախահայ ակտիվիստ, «Միասնական Ջավախք» կազմակերպության ղեկավար Վահագն Չախալյանը: Ռուսթավիում նրան դիմավորել են հարազատները, ընկերները, Վրաստանում հայկական եկեղեցու սպասավորները: Չախալյանն այցելել է Թբիլիսի՝ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, օրհնություն ստացել վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանից, հանդիպել նաև Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանի հետ ու հարցազրույց տվել «Ռադիոլուրին»: Հիշեցնենք՝ Չախալյանը ձերբակալվել էր 2008 թվականին: 2009-ի ապրիլին դատարանը նրան դատապարտել էր 10 տարվա ազատազրկման՝ «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» և «զենքի պահպանման» համար:

Թողնել պատասխան

Back to top button