ԿարևորՄիջազգային

Շտեֆան Ֆյուլեն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրին

Ստրասբուրգում շարունակվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարի 24-ի նիստում «Եվրոպական հարևանության քաղաքականության հարցում Եվրոպայի խորհուրդի առանցքային դերը» թեմայով ելույթի շրջանակներում Եվրոպական Միության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրին: «Եվրոպական միությունն իր փորձով ու հնարավորություններով կշարունակի աջակցել սառեցված հակամարտությունների կարգավորմանը: Մենք պետք է անենք ամեն հնարավորը` վստահությունը ամրապնդելու համար: Եվ դրա համար էլ մենք լրացուցիչ ջանքեր ենք գործադրում այնպիսի շրջաններում, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղը, Մերձդնեստրը, որպեսզի լուծումներ գտնենք այդ հակամարտություններին»,-հայտարարել է եվրոպացի հանձնակատարը: Տեղեկացնենք, որ հունվարի 21-ից Ստրասբուրգում շարունակվող ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանն այսօր կավարտվի:

Թողնել պատասխան

Back to top button