Քաղաքական

ԿԸՀ- ն ՀՀ նախագահի թեկնածուին նախազգուշացրեց եւ տվեց երեք օր ժամանակ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում նախազգուշացրել է ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին՝ նրան եռօրյա ժամկւետ տալով ընտրական օրենսգրքով չսահմանված իր քարոզչական պաստառները վերացնելու համար։

ԿԸՀ վերահսկիչ–վերստուգիչ ծառայությունը, նախընտրական քարոզչության ֆինանսավորման նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով, նախընտրական քարոզչության ժամանակահատվածում պարբերաբար  անցկածվող շրջայեցրի ժամանակ պարզել է, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ անվճար հիմունքներով քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում թեկնածու Վարդան Սեդրակյանի կողմից փակցված պաստառների վրա բացակայում է պատվիրատուի,  տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ տեղեկությունը: Դրանք փակցված են եղել նաեւ օրենսգրքով չնախատեսված տեղերում։

Թողնել պատասխան

Back to top button