ԿարևորՔաղաքական

ԿԸՀ.Ընտրական հանձնաժողովներում անդամների 573 թափուր տեղ կա

Հայաստանի Հանրապետության թվով 1988 տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի 573 թափուր տեղ կա: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած մամուլի հայտարարությունից։ Ընդհանուր առմամսբ, տեղամասային ընտրական հանձնաժողովներում պետք է նշանակվեին 15.904 քաղաքացիներ, սակայն նշանակվել են 15.331 քաղաքացիներ: Թափուր տեղերն ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում կլրացվեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը մինչև հունվարի 24-ը` ժամը 18:00-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեին տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակվող անդամների հայտերը: Սահմանված ժամկետում ԱԺ–ում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը ներկայացրել են իրենց հայտերը: «Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակումներ չեն կատարվել 65 տեղամասային ընտրական հանձնաժողովներում, Դաշնակցություն կուսակցության կողմից 51 տեղամասային ընտրական հանձնաժողովներում և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից՝ 457 տեղամասային ընտրական հանձնաժողովներում: «Օրինաց երկիր» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից նշանակումներ են կատարվել բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներում:

Թողնել պատասխան

Back to top button