ԿարևորՀասարակություն

Էպոսագետի դեմ ԿԸՀ-ն հարուցել է վարչական վարույթ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը նախընտրական քարոզչության ֆինանսավորման նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով պարբերաբար շրջայցեր է կազմակերպել: Ինչպես տեղեկանում ենք Հանձնաժողովի պաշտոնական կայքէջից, արդյունքում՝ հունվարի 24-ի հերթական այցի ընթացքում, ծառայության աշխատակիցներն արձանագրել են հատուկ առանձնացված տեղերում նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի կողմից փակցված քարոզչական պաստառների վրա պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ տեղեկության բացակայության փաստ: Այդ տվյալների առկայությունը Ընտրական օրենսգրքի պահանջ է: Շրջայցի ընթացքում հայտնաբերվել են նաև նույն թեկնածուի քարոզչական պաստառները Ընտրական օրենսգրքով չնախատեսված տեղերում փակցված լինելու բազմաթիվ դեպքեր: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը խնդրել է քննարկել այս փաստերը և դրանց վերաբերյալ արտահայտել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավական դիրքորոշումը: Հանձնաժողովի հունվարի 24-ի որոշմամբ, վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի կողմից նույն օրը ներկայացված գրության հիման վրա հարուցվել է վարչական վարույթ: Քննարկումը տեղի կունանա հանձնաժողովի այսօր ժամը 17:00-ին հրավիրվելիք նիստում:

Թողնել պատասխան

Back to top button