ԿարևորՏնտեսական

Երկաթուղին վերանայում է սակագնային քաղաքականությունը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Հայկական երկաղութին վերանայում է իր սակագնային քաղաքականությունն ինչպես տեղական, այնպել էլ միջազգային ուղևորափոխադրումներում: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանն այսօր նշել է, որ այն բավականին ճկուն կլինի։

Մասնավորապես՝ Երևան-Թբիլիսի երթուղիները աշխատանքային օրերին ավելի էժան են, քան՝ հանգստյան օրերին: Առանձին տեղական ուղղություններով նախատեսվում է աբոնեմենտի ներդրում` մշտական ուղևորների համար:

«Անփոփոխ են մնացել Երևան-Արմավիր, Երևան-Արարատ, Երևան-Հրազդան գնացքների տոմսերի արժեքը: Իսկ Երևան-Գյումրի գնացքի տոմսի արժեքը 950 դրամից դառնում է  հազար դրամ»,- ասում է Գագիկ Մովսիսյանը։
Ըստ նրա՝ երկաթուղու սակագներն այս ուղղություններով ավելի մրցունակ են, քան ավտոտրանսպորտինը: Միևնույն ժամանակ՝ շոշափելի թանկացել է Երևան-Երասխավան ողևարձը։ Այն 350- ից կդառնա 600 դրամ։ Սակայն այստեղ կներդրվի աբոնեմենտային սպասարկում։ Աբոնեմենտի ներդրումը այստեղ կնպաստի մշտական ուղևորների համար մինչեւ 33 տոկոսով միջոցների տնտեսմանը։
Միջազգային ուղևորափոխադրումների մասով գները չեն փոխվի այս տարի, բացի աշխատանքային օրերի զեղչերից։ Գագիկ Մովսեսյանը նշեց, որ ամռանը Երևան- Բաթում ուղղությամբ տարբերակում կմտցվի նաև վերևի և ներքևի տեղերի համար՝ վերևի տեղերը կլինեն ավելի էժան:
Մոտ ժամանակներս անվճար Wi-Fi կապը կգործի Երևան-Գյումրի էլեկտրագնացքում, միջազգային գնացքների ննջավագոններում և բարձր հարմարավետության կուպեներում:

Թողնել պատասխան

Back to top button