ԿարևորՀասարակություն

«Եղեռն Եղեռնից հետո». Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հերթական ֆիլմը

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամն այսօր ներկայացրել է «Եղեռն Եղեռնից հետո» վավերագրական ֆիլմը։

Այն պատմում է 1915 թվականից ի վեր Արևմտյան Հայաստանի տարածքում հայկական պատմական հուշարձանների նկատմամբ թուրքական իշխանությունների իրագործած բնաջնջման քաղաքականության մասին, որի արդյունքում երկրի երեսից անհետացվել է համաշխարհային քաղաքակրթության մաս կազմող ուրույն մի մշակույթ:

Հանցագործ այս քաղաքականությամբ Թուրքիան փորձել է ձերբազատվել պատմական իրականությունը մատնող նյութական մշակույթի հայկական բազմահազար հուշարձաններից: Ֆիլմում ցուցադրված են բացառիկ կադրեր. հուշարձանների այսօրվա վիճակը համադրված է մի քանի տասնամյակ առաջվա հետ:

Թողնել պատասխան

Back to top button