ԿարևորՔաղաքական

Արտգործնախարար Նալբանդյանը ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելությանը

Հունվարի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելության անդամներին՝ ԱՊՀ գործադիր քարտուղարի տեղակալ Վլադիմիր Գարկունի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորել է ԱՊՀ դիտորդական առաքելության գործունեությունը և շնորհակալություն է հայտնել հերթական անգամ Հայաստանում ընտրական գործընթացներին ուշադրությամբ հետևելու համար:

Վլադիմիր Գարկունը բարձր է գնահատել դիտորդական առաքելությունների իրականացման համար ստեղծված պայմանները և տեղեկացրել,  որ ընտրություններին կհտեևի ԱՊՀ շուրջ 170 դիտորդ, որոնց կղեկավարի ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

Դիտորդական առաքելության ղեկավարը ներկայացրել է ԱՊՀ դիտորդական առաքելության աշխատակարգը և ընտրությունների վերաբերյալ եզրակացություն կազմելու չափանիշներն ու սկզբունքները: Զրուցակիցներն անդրադարձել են ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի ս.թ. ապրիլի 4-ին կայանալիք նիստի օրակարգին առնչվող հարցերի։

Թողնել պատասխան

Back to top button