Սպորտ

«Ալեքս Գրիգ»-ի կեղծման աստիճանի նմանակված օղիները դուրս են բերվել վաճառքից.ԴԱՀԿ-ի ղեկավարն է վստահեցրել

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն այսօր ամփոփել է անցած տարին ու արձանագրել կատարողական վարույթներով բռնագաձված գումարների ավելի քան 20 տոկոս աճ: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ լուրջ առաջխաղացում է արձանագրվել գյուղացիների չվճարած վարկերի դիմաց բռնագանձումների առումով: Այժմ կառավարությունում քննարկվում է օրենքի մի նոր նախագիծ, որի ընդունումը թույլ կտա գյուղացիներին և ֆիզիկական անձանց՝ վերաձևակերպել կուտակված վարկերն ու չզրկվել վերջին կացարանից: Միհրան Պողոսյանն այսօր խոսել է նաև Նաիրտի, Հայէլեկտրոմեքենա գործարանի հանրակացարանի գույքի բռնագանձման գործընթացի մասին, ինչպես նաև վստահեցրել, որ «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից կեղծման աստիճանի նմանեցված օղիները դուրս են բերվել վաճառքից: Հիշեցնենք՝ ՏՄՊՊՀ-ն գործն ուղարկել էր դատարան, իսկ դատարանն էլ իր հերթին այն ուղարկել է ԴԱՀԿ ծառայության կատարմանը:

Թողնել պատասխան

Back to top button