Քաղաքական

«Ազատ դեմոկրատները» ոչ մի թեկնածուի չի աջակցի

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն այսօր հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում երեւէ թեկնածուի չի աջակցի։

Կուսակցությունը «քննարկելով փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններին առաջադրված ընդդիմադիր թեկնածուների ծրագրերը, մոտեցումներն ու նպատակները, արձանագրում է,  որ նրանցից որևէ մեկը բավարար չափով չեն արտահայտում և համահունչ չեն Ազատ դեմոկրատներ կուսակցության առաջ քաշած մոտեցումներին և սկզբունքներին»:

Միեւնույն ժամանակ կուսակցությունն իր համակիրներին կոչ է անում «ակտիվորեն մասնակցել փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրություններին և քվեարկել ընդդիմադիր թեկնածուների օգտին»:

Թողնել պատասխան

Back to top button