ԿարևորՀասարակություն

Վահագն Չախալյանն ազատ արձակվեց

Ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանն այսօր ազատ է արձակվել բանտից։ Վրացական դատարանը վերանայել է նրա դատավճիռը։

Բանտից ազատ արձակվելուց հետո նա ուղեւորվել է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ հանդիպելու, ապա պետք է վերադառնա ծննդավայր՝ Ախալքալաք։

Վահագն Չախալյանը ձերբակալվել էր 2008 թվականին։ 2009 թվականի ապրիլին դատարանը նրան դատապարտել էր 10 տարվա ազատազրկման «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» և «զենքի պահպանման» համար։

Թողնել պատասխան

Back to top button