ԿարևորՄշակույթ

Ռեժիսոր.«Արժեքները նսեմացնել չի կարելի»

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

film editor

Ռեժիսոր Արշակ Զաքարյանն այսօր չշտապեց խոսել նորաստեղծ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի մասին, քանի որ այն պարզապես չի դիտել: Մամուլի ասուլիսին նա մասնակցում էր այլ նպատակով` քննադատելու այս ֆիլմի շուրջ համացանցում հայտնված ծաղրական բնույթի հոլովակները, որոնք մեծ արձագանք են գտել հատկապես հարևան Ադրբեջանում:
Ռեժիսորի համոզմամբ, խնդիրը ոչ միան խոսքի ազատության սխալ ընկալման մեջ է, այլ նրանում Նժդեհի անունը մեր օրերում տեղին ու անտեղի շահագործվում է: Բայց երևույթը դիտարկում է ոչ միայն բարոյական հարթության սահմաններում, այլ նաև` իրավական: Ռեժիսորը չի բացառում, որ ծաղարական բնույթ կրող վերոնշյալ նյութերն ու հոլովակները նաև քաղաքական վերաբերմունքի որոշակի դրսևորում են, բայց` նրա համոզմամբ ոչ ընդունելի և արդարացված, քանի որ կան արժեքներ, որոնք վեր են քաղաքական համակրանքներից: Արշակ Զաքարյանը չբացառեց նաև, որ բոյկոտի նման դրսևորումն ուղղված է ոչ թե Նժդեհի, այլ ֆիլմի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի դեմ:

ofelya-hambardzumyan«Բարձրացրու, որ բարձրանաս, հարգվիր, որ հարգվես»,-Թովմաս Պոսոսյանի այս խոսքերը թերևս առանց սրբագրումների կարող էին վերաբերել վերոնշյալ թեմային, բայց «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավարն այսօր դրանք հնչեցրեց բոլորովին այլ առիթով: Հունվարի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ-երեկո ` նվիրված ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանին: Հանրային ռադիոյի Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլը հենց այսպես կմեծարի հայ ժողովրդական երգի անզուգական կատարողին: Հայ երգարվեստում Օֆելյա Համբարձումյանը երևույթ է, բայց այսօր նա եթերում չկա: Ամոթ է, որ մեր կողքի ապրող երգչուհուն նոր սերունդը չի ճանաչում:

 

 

Թողնել պատասխան

Back to top button