Հասարակություն

Հունական համայնքի ղեկավարն իր ընտրությունն արդեն արել է

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության նախագահ Արկադի Խիտարովն այսօր հայտարարել է, որ նախագահական ընտրությւոններում անձամբ ինքը սատարելու է նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանին և վստահ է, որ համայնքի մեծամասնությունը ևս սատարելու է այս նույն թեկնածուին:

Խիտարովը նշեց, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ներկայիս կառավարության հետ ունեցած երկարամյա համագործակցությունը և ազգությամբ հույն Էդուարդ Շարմազանովի ներկայությունը ԱԺ-ում իբրև փոխնախագահ:

Ներկայացնելով համայնքի խնդիրներն ու վերջին տարիների ձեռքբերումները՝ Արկադի Խիտարովը խոստովանել է, որ մեծ հույսեր են կապում նախագահական այս ընտրությունների և արդյունքների հետ:
Նա տեղեկացրեց, որ իրենց կարևորագույն խնդիրներից է եղել մշակութային ծրագրերի իրականացումը, որտեղ ևս ձեռքբերումներ ունեն: Արկադի Խիտարովը կարծում է, որ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի  նաև հետագայում և այս առումով նա մեծ հույսեր են կապում նախագահական այս ընտրությունների և արդյուքների հետ:

 

 

Թողնել պատասխան

Back to top button